00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 31 հանցագործության դեմք, որից 6-ը գողություն

23:45, 31 մայիս 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 31 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 6, խարդախության, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահելու 3-ական, խուլիգանության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր