00:00:00

Սրբազան հայրերը անազատության մեջ գտնվելով՝ որևէ պահի չեն ընկրկում. շարունակում են գոտեպնդել մեզ անգամ այդ պայմաններում․ Գառնիկ Դանիելյան

23:59, 15 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

Քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ մեկուսարանից, որտեղ տեսակցեցի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Ցավոք, տեսակցությունները շարունակում են փակ մնալ նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Սրբազան հայրերը անազատության մեջ գտնվելով՝ որևէ պահի չեն ընկրկում. շարունակում են գոտեպնդել մեզ անգամ այդ պայմաններում:

Իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ժողովրդին՝ հավատալով, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելով հաղթահարելու ենք այս փորձությունը ևս:

Միքայել Սրբազանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ կիրականացվի իր առողջության համար անչափ անհրաժեշտ վիրահատությունը: Առողջություն մաղթենք մեր սիրելի Սրբազանին:

Ազգովի և հետևողականորեն շարունակենք մեր պայքարը, որպեսզի բոլոր քաղբանտարկյալներն օր առաջ հայտնվեն ազատության մեջ»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր