00:00:00

Միրզոյանը և Շվեդիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ում ազատ և արդար ընտրությունների աջակցության հարցը

18:41, 15 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Հայաստանի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հայաստանում ազատ և արդար ընտրությունների աջակցության համակարգման հարցը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը։

Նա հայտնել է, որ արդյունավետ նախաճաշ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Արտաքին գործերի խորհրդի նիստին ընդառաջ։

«Եվրամիությունն ու Շվեդիան վերահաստատել են անփոփոխ աջակցությունը Հայաստանի հետ կապերի խորացմանը։ Քննարկել ենք բարեփոխումների ծրագրին ընդհանուր հանձնառությունը և Հայաստանում ազատ ու արդար ընտրությունների աջակցության համակարգումը»,– գրել է Ստեներգարդը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր