00:00:00

Հարյուրավոր երիտասարդներ Գյուլագարակում մասնակցում են «Մեր ձևով» ժողովրդական շարժման հավաքին (Տեսանյութ)

18:35, 13 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

Դեկտեմբերի 12-ին Լոռվա գեղատեսիլ վայրերից մեկում՝ Գյուլագարակ համայնքի «Սոճուտ» հանգստի համալիրում  մեկնարկել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման մարզային գրասենյակի նախաձեռնած  երիտասարդական հավաքը։

Եռօրյա հավաքին մասնակցում են շուրջ 100 երիտասարդներ  Լոռու մարզի տարբեր բնակավայրերից,  ուսանողներ մարզի և Երևանի տարբեր բուհերից, ինչպես նաև երիտասարդ մասնագետներ տարբեր ոլորտներից։

Հավաքի նպատակը գաղափարակից երիտասարդների համախմբումն է։

Հավաքը անց է կացվում հագեցած օրակարգով` սպորտային, մշակութային, ինտելեկտուալ տարբեր միջոցառումներով։

Հավաքի բացմանը ներկա են եղել «Մեր ձևով» շարժման Վանաձորի Խորենացի 8-1/11 գրասենյակի ղեկավար Տիգրան Բադոյանը, «Մեր ձևով» շարժման երիտասարդական կենտրոնի ղեկավար Նարեկ Սուքիասյանը և Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի քահանա Տեր Տաճատը, ում օրհնությամբ էլ մեկնարկեց հավաքը:

«Մեր ձևով» շարժման կողմից իրականացվող նման միջոցառումները կարևոր են և շարունակական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր