00:00:00

Ռուբեն Վարդանյանի փաստաբանի ներկայացրած երկու նոր միջնորդությունները մնացել են առանց քննության

21:24, 12 դեկտեմբեր 2025 Լեռնային Ղարաբաղ

 

 

Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի ձերբակալված՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրա փաստաբանը երկու նոր միջնորդություն է ներկայացրել, որոնք մնացել են առանց քննության:

Մասնավորապես նշվում է, որ Էմիլ Բաբիշովը (ավելի վաղ հաղորդվել էր, որ Վարդանյանը հրաժարվել է նրա ծառայություններից) խնդրել է արժանահավատ չհամարել այսպես կոչված «տուժողների», այդ թվում՝ Կամո Հայրապետյանի և Մուշեղ Գրիգորյանի ցուցմունքները: Նա նաև հայտարարել է, որ ցուցմունքների մի մասը կապ չունի «մեղադրյալի» հետ։

Վարդանյանն ինքը խնդրել է գործին կցել մի շարք փաստաթղթեր, ինչպես նաև ծանոթանալ քրեական գործի 15 հատորներին. դատարանը բավարարել է խնդրանքը: Մյուս խնդրանքը՝ այդ հատորներում հիշատակված վկաներին դատարան կանչելու մասին, մերժվել է։

Հաղորդվում է, որ հաջորդ կեղծ «դատական» նիստը կանցկացվի դեկտեմբերի 16-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր