00:00:00

Ակունքի բնակիչները ապօրինաբար ներխուժել են ջրաղբյուրի տարածք և կատարել կամայական գործողություններ. «Վեոլիա ջուր»

19:56, 12 դեկտեմբեր 2025 Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերության հայտարարությունը.

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի բնակիչները ս.թ դեկտեմբերի 11-ին ապօրինաբար ներխուժել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը պատկանող «Ակունք» ջրաղբյուրի տարածք և կատարել կամայական գործողություններ: Դրա հետևանքով երեկ Վարդենիս քաղաքի մի շարք փողոցներում դադարեցվել էր ջրամատակարարումը:

Նմանատիպ գործողություն կատարվել է նաև այսօր՝ դեկտեմբերի 12-ին, որի հետևանքով ժամը 15:30-ից մինչ այժմ դադարեցված է Վարդենիս քաղաքի՝ Երիտասարդության, Հ.Արզոյան, Համբարձումյան, Ազգալդյան, Ռոմանի և Շահումյան փողոցների ջրամատակարարումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր