00:00:00

Նախարար Արթուր Գրիգորյանն ընդունել է դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին

20:18, 31 մայիս 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը մայիսի 31-ին ընդունել է Միացիալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկայի բնագավառում: Դեսպան Ֆարնուորթին նախարար Գրիգորյանին տեղեկացրել է, որ հունիսի 6 -ին Հայաստան կժամանի բրիտանացի գործարարների մի խումբ, որը հետաքրքրված է էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի մասնակցության հնարավորություններով: Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր