00:00:00

Նոր մարզպետները չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան (տեսանյութ)

20:21, 31 մայիս 2018

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինչպես ՀՅԴ-ից, այնպես էլ Բարգավաճ Հայաստանից մարզպետներ կնշանակվեն առաջիկա օրերին: Նա մարզպետների նշանակման մասին մանրամասներ  չհայտնեց՝ հորդորելով սպասել:
Միայն ասաց, որ նրանց ընտրել են ըստ արժանիքների, հիմքում դրել են նոր Հայաստանի պահանջները: Հաշվի են առնվել նաև կրթական մակարդակն ու անցած ուղին: Չափանիշները հետևյալն են՝ նրանք չեն կարող ներկայացնել քրեաօլիգարխիան, չեն կարող զբաղվել բիզնեսով: Այսինքն՝ պաշտոնյան այլևս պետք է Հայաստանում իմանա, որ իր դերակատարումն օրենքսվ սահմանված կարգով իր պարտականությունների կատարումն է:
«Այլևս Հայաստանում չի լինելու այնպես, որ ինչ-որ մեկը ինչքան ուզի, էնքան խփի: Նման բան այլևս Հայաստանում բացառվում է: Եվ մենք մեր բոլոր հնարավոր միջոցներով պետք է ամեն ինչ անենք, որ ապագա խորհրդարանական ընտրությունները հասցնենք էն փուլին, որ 1996 թվականից հետո առաջին անգամ Հայաստանում լինեն ազատ ու արդար ընտրություններ»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը: Այլ մանրամասներ՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=QjmYuNPQqjA&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր