00:00:00

ՀԱՊԿ երկրները հարգանքով են վերաբերվում Հայաստանի դիրքորոշմանը. Պուտին

18:35, 27 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

 

 

ՀԱՊԿ երկրները հարգանքով են վերաբերվում Հայաստանի դիրքորոշմանը՝ կազմակերպությանը մասնակցելու վերաբերյալ, քանի որ դա նրա ընտրությունն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Интерфакс-ը։

Ղրղզստան կատարած այցից հետո, պատասխանելով Интерфакс-ի հարցին, նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի դիրքորոշումը հայտնի է։ Ինչպես մեզ ասում են մեր հայ գործընկերները՝ «մենք աջակցում ենք ՀԱՊԿ-ի կողմից կայացված բոլոր որոշումներին, մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ անդամ, բայց այս փուլում ձեռնպահ ենք մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց»»:

Պուտինը նաև հավելել է. «Դե, դա նրանց ընտրությունն է։ Եթե նրանք հնարավոր են համարում առայժմ այսպես աշխատել, ուրեմն՝ լավ, մենք համաձայն ենք»։

Պուտինն ընդգծել է, որ ՀԱՊԿ մյուս անդամները կապի մեջ են հայկական կողմի հետ։

«Մենք, որպես պետություն, որն այժմ ղեկավարում է ՀԱՊԿ-ի շրջանակում աշխատանքները, իհարկե, մշտական ​​կապի մեջ կլինենք նրանց հետ՝ որպես այս կազմակերպության անդամներ, և, իհարկե, կմշակենք և կհամակարգենք նրանց հետ այն որոշումները, որոնք կպատրաստենք յուրաքանչյուր առաջնահերթության համար»,-նշել է ՌԴ նախագահը:

Տեսանյութը՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր