00:00:00

Հայաստանը չի խոչընդոտում ՀԱՊԿ որոշումների կայացմանը. Տասմագամբետով

14:16, 27 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը տեղյակ է պահում Հայաստանին կազմակերպությունում կայացվող որոշումների մասին, և պաշտոնական Երևանը չի խոչընդոտում դրանց։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Մենք տեղեկացնում ենք նրանց քարտուղարության մակարդակով քննարկվող և ընդունվող բոլոր նյութերի և փաստաթղթերի մասին։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խոչընդոտում այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում. այս բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Հայաստան, նրանք տեղեկացված են, և մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որում նշվում է, որ նրանք դեմ չեն այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով», – նշել է նա։

Տասմագամբետովը հույս է հայնտել, որ առաջիկայում հայկական կողմը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ։

«Հուսով ենք, որ որոշակի ժամանակ անց քաղաքական ղեկավարությունը հավասարակշռված որոշում կկայացնի, և մենք միասին կշարժվենք առաջ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում այսօր  տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին Հայաստանը չի մասնակցել։

 Հայաստանը սառեցրել է ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր