00:00:00

Խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում Ուկրաինայում կտեղակայվի նաև խաղաղապահ ուժ Թուրքիայից

20:42, 26 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Ուկրաինայի հարցով Կամավորների կոալիցիայի առաջնորդների գագաթնաժողովի առցանց հանդիպմանը. գրում է «Էրմենիհաբեր» և մանրամասնում. «Առցանց հանդիպմանը մասնակցել է 35 երկրի ներկայացուցիչ՝ այդ թվում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հանդիպման ավարտին Մակրոնը նշել է, որ եթե Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ստորագրվի խաղաղության համաձայնագիր, ապա Ուկրաինայում որպես խաղաղապահ ուժեր կտեղակայվեն բրիտանական, ֆրանսիական և թուրքական ուժերը։

«Ֆրանսիացի և եվրոպացի զինվորներից բացի, խաղաղության ստորագրման օրը այնտեղ կլինեն նաև բրիտանացի, ֆրանսիացի և թուրք զինվորներ, ոչ թե պատերազմի համատեքստում, այլ անվտանգության և վարժանքների իրականացման համար, ինչպես մենք այժմ անում ենք ՆԱՏՕ-ի արևելյան թևի որոշ երկրներում», – ընդգծել է Մակրոնը։

Նշենք, որ Թուրքիան ներկայումս ռազմական ներկայություն ունի 3 մայրցամաքի 14 երկրում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ Հանրապետություն (ՀԿԹՀ), Սիրիա, Իրաք, Սոմալի, Կոսովո, Կատար, Բոսնիա և Հերցեգովինա, Լիբանան, Ադրբեջան, Ալբանիա, Լիբիա, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն, Մալի, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն։ Քանակապես Թուրքիան ամենաշատ ռազմական ներկայությունն ունի ՀԿԹՀ-ում՝ մոտ 40.000:

Եթե առաջիկայում թուրքական խաղաղապահ ուժերը տեղակայվեն նաև Ուկրաինայում, ապա կստացվի, որ Թուրքիան ռազմական ներկայություն ունի 15 երկրում։ Նրանց մի մասը մարտական ուժեր են, մյուսներն իրականացնում են բանակի մարզում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր