00:00:00

Զեղծարարները WhatsApp հավելվածում Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ են բացել. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին

19:09, 26 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից զգուշացնում են՝ զեղծարարները  WhatsApp հավելվածում Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ են բացել.   

«WhatsApp հավելվածում ստեղծվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ (+374 93 587035), որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ տեղեկացնելով զեղծարարության մասին և պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը:

Խնդրում ենք՝

• չպատասխանել նման հաղորդագրություններին,

• չտրամադրել որևէ անձնական տվյալ»,- նշված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր