00:00:00

Խուզարկություններ Քեթրինի Միհրանին պատկանող ընկերություններում

20:00, 31 մայիս 2018

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝  այս պահին խուզարկություններ են կատարվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի՝  Քեթրինի Միհրանին պատկանող ընկերություններում: Խուզարկությունները կատարվել է «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենաների հայտնաբերման նպատակով: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիները բողոքի ակցիայի շրջանակներում ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին: Այս դեպքերից օրեր անց հայտնի դարձավ, որ պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականին ձերբակալել են, ապա նաև խուլիգանության մեղադրանք առաջադրվեց և կալանավորվեց:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր