Երեխաների ծնվելուց հետո ավելի կարևոր առաքելություն ունեի՝ իրենցով զբաղվել, բայց այսօր ստիպված եմ գտնվել այստեղ. «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը։
Նա կարդաց Արմավիր ՔԿՀ-ում գտնվող Նարեկ Սամսոնյանի՝ իրեն փոխանցած նամակ-ելույթը։
«Վազգենը և ես հերթական անգամ ազատությունից զրկվել ենք խոսքի համար, քանի որ այս դահլիճում պարբերաբար «գաստրոլներ» տվող ռեժիմի պարագլուխը սարսափում է խոսքից։ Մեր հերթական ազատազրկումը ոչ հայհոյելու մասին է, ոչ էլ հայտնի դարձած «հետույք» բառի համար է։ Մեր գործը տարրական իրավական բեսպրիդելի մասի է, որտեղ մեզ հայհոյղը պատասխան ստանալով՝ հրահանգել է մեզ կալանավորել առանց հիմքի, «հետույք» բառն օգտագործելու համար»,-գրել է նա։
Նա նշում է, որ ռեժիմի կողմից հալածանքին պետք է պատասխանել դրա դեմ ակտիվ պայքարով՝ թակելով բոլոր դռները։
«Ես մեր թիմով, համախոհների շարքերով այս կռիվը կիսատ չեմ թողնելու, որովհետև ես իմ և մեր բլոր երեխաներին Նիկոլով Հայաստան թողնելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ իրավունք»,-գրել է Սամսոնյանը։
Լուսինե Առաքելյանն ավելացրեց, որ կոչ է անում բոլոր ազատազրկվածների հարազատներին խոսել։ «Ռեժիմը լռեցրել է մեր սիրելիներին, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ իրենք իրենց ուզածին հասնեն, մենք պետք է լինենք մեր սիրելիների խոսափողը, իրենց ձայնը»,-եզրափակեց նա։