00:00:00

Կարեն Վարդանյանը երաժշտական 17 նոր գործիք է նվիրել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբին (տեսանյութ, լուսանկարներ)

07:25, 26 նոյեմբեր 2025 Մշակույթ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է: Հոբելյանական տարվա առթիվ բարերար Կարեն Վարդանյանը նվագախմբին նվիրել է գերմանական, շվեյցարական, ֆրանսիական, անգլիական հայտնի ընկերությունների կողմից արտադրված 17 հատ երաժշտական նոր գործիք:

Սա հնարավորություն կտա մի քանի տասնամյա պատմություն ունեցող հնամաշ գործիքները փոխարինել նորերով և բարձրորակ երաժշտական գործիքների շնորհիվ ստանալ պրոֆեսիոնալ հնչողություն:

Եվրոպական վերջին սերնդի արտադրության 17 երաժշտական գործիքի ձեռք բերման համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 129 մլն դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր