00:00:00

Խաղաղության ու վստահության ամրապնդման հարցեր․ ՀՀ ԱԳՆ հանդիպում ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ

21:28, 25 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ Լուիս Գրասային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ընդգծելով, որ խաղաղության հաստատումը հնարավորություններ է ստեղծում ողջ տարածաշրջանի կայունության և բարգավաճման համար:

Կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը խաղաղության հետագա ամրապնդման, փոխադարձ վստահության հաստատման և հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղություններում:

Մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա խնդիրների հասցեագրման գործում ԵԱՀԿ դերի բարձրացման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր