00:00:00

Քաղաքապետին ձերբակալելու իրավական հիմք չկա, նա զբաղված է եղել աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմամբ. Մասիսի քաղաքապետարան

19:27, 31 մայիս 2018

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետին ձերբակալելու համար որևէ իրավական հիմք չկա։ Այս մասին ասում է Մասիսի քաղաքապետարանի Facebook-ի էջում։ Հայտարարությունը մեջբերում ենք ստորև. «Սիրելի՛ մասիսցիներ, հարգելի՛ հարակից գյուղերի բնակիչներ, Այսօր առավոտյան մամուլով տեղեկացանք, որ անօրինական,առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետին: Վստահեցնում ենք Ձեզ, որ ձերբակալության որևէ իրավական հիմք չկա, նրանք երբևէ չեն թաքնվել իրավապահ մարմիններից, չեն փորձել փախչել Հայաստանի Հանրապետությունից և զբաղված են եղել աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմամբ: Դիմում ենք Մասիս քաղաքի և հարակից համայնքների բոլոր բնակիչներին, ովքեր նկատել և գնահատել են քաղաքապետի բարեխիղճ և սրտացավ աշխատանքը, այսօր ժամը 14-00-ից մինչև 14-30-ը հավաքվել Մասիսի քաղաքապետարանի դիմաց ՝ ի պաշտպանություն քաղաքապետի և փոխքաղաքապետի միջոցառումներ կազմակերպելու նպատակով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր