00:00:00

Աբովյանում 5 ամսական բալիկ է մահացել

21:09, 16 նոյեմբեր 2025 Պատահարներ

Նոյեմբերի 12-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարան, որտեղ հայտնաբերվել է երեխայի դի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, իրենց տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 5 ամսական տղա երեխան:

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր