Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Արմեն Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Վ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ս․-ն և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ Նորայր Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։