00:00:00

Վթար՝ Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում, տուժածներ կան

18:44, 07 նոյեմբեր 2025 Պատահարներ

Նոյեմբերի 7-ին, ժամը 13։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բախվել է կայանած «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Երկու տուժած հոսպիտալացվել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր