00:00:00

Հրդեհ՝ Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարանում. կա տուժած

20:18, 05 նոյեմբեր 2025 Պատահարներ

Նոյեմբերի 5-ին, ժամը 16։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարաններից մեկում: Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։

Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում (6 քմ) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել բնակարանից․ վերջինս հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։22-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր