00:00:00

Պարզվել է Հաղարծինում վթարից տուժած 33 ուսանողների ու ավտոբուսի վարորդի ինքնությունը

10:16, 05 նոյեմբեր 2025 Պատահարներ

Պարզվել են նոյեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին ավտոբուսի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված անձանց և վարորդի ինքնությունները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ավտոբուսը վարել է Երևանի բնակիչ 67-ամյա Գագիկ Բ․-ն, իսկ Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ, Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Մարի Մ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միլենա Զ․-ն, Երևանի բնակիչ 19-ամյա Մերի Հ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Աննա Կ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Անի Հ․-ն, Երևանի բնակիչ 19-ամյա Ալվարդ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 19-ամյա Մարիամ Մ․-ն, 19-ամյա Ադելա Ա․-ն, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Սվետլանա Ա․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Անուշ Ս․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Նարինե Ե․-ն, Արարատի մարզի բնակիչներ 20-ամյա Շուշան Ա․-ն, 20-ամյա Ռուզաննա Մ․-ն, Երևանի բնակիչ 19-ամյա Էմմա Ա․-ն, Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Նարեկ Ս․-ն, Երևանի բնակիչ 24-ամյա Վլադիմիր Մ․-ն, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հասմիկ Ն․-ն, Երևանի բնակիչ 21-ամյա Մարիա Փ․-ն, Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Հակոբ Պ․-ն, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Աննա  Ն․-ն, Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Լիանա Զ․-ն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Ջուլիետա Գ․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Էլիզաբեթ Պ․-ն, Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Մարիաննա Ա․-ն, Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Անի Մ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Էլեն Ծ․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Նվարդ Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Լիանա Ս․-ն, Երևանի բնակիչ 18-ամյա Ամալյա Ս․-ն, Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Լուսինե Խ․-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն, Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Անուշ Փ․-ն տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն, Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Մարիամ Մ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 23-ամյա Գայանե Ա․-ն՝ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր