Ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «GAZ 3110» մակնիշների ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որոշ ժամանակ անց «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։