00:00:00

Տանը շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել տանիքի և առաստաղի մասնակի փլուզում․ ՓԾ

23:05, 03 նոյեմբեր 2025 Պատահարներ

 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել են Փրկարար ծառայությունից՝ նոյեմբերի 3-ին, ժամը 15։56-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի Լեռնային փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ տանը շինարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ տեղի է ունեցել տանիքի և առաստաղի մասնակի փլուզում՝ մոտ 20 քմ, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է փլատաներում։
 
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային։
 
Աշխատանքներին ներգրավվել է համայնքապետարանից մեկ հատուկ տեխնիկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր