00:00:00

ԱԽ քարտուղարն Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականին ներկայացրել է«Թրամփի ուղի» ծրագրի կարևորությունը

11:37, 03 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Նոյեմբերի 3-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։

ԱԽ քարտուղարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս կազմող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և ընձեռվող տնտեսական լայն հնարավորությունների համատեքստում։

Անդրադառնալով վերոնշյալին՝ քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր