00:00:00

Վիզաների կենտրոնում ՀՀ քաղաքացիների նվաստացման ռիտուալներ են անցկացվում․ Նաիրա Զոհրաբյան

11:30, 31 մայիս 2018

«Ահազանգեր ենք ստանում, որ Վիզաների կենտրոնում ՀՀ քաղաքացիների նվաստացման ռիտուալներ են անցկացվում: Ես իմ գործընկերների հետ հորդորում եմ ձեզ, որ իհարկե, գիտեմ, որ դուք ազդեցություն չունեք, բայց խոսում են անհարգալից, մի թղթի համար 10 անգամ տեղ են ուղարկում, մի զգաստացնող թղթիկ ուղարկեք, որ այդ կենտրոնում հասկանան, որ գործ ունեն ՀՀ քաղաքացու հետ»,-այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը հույս հայտնեց, որ այս կոչը կընդունեն ու կզգաստանան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր