00:00:00

«Վիլիս»-ը Նավուրի անտառում բախվել է քարին. ամուսինը տեղում մահացել է, կինը տեղափոխվել է հիվանդանոց

16:42, 29 հոկտեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններւոմ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում անտառի մեջ բախվել է քարին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» հիվանդանոց:

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Բաբասյանը՝ պարեկային ավտոմեքենայով:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորն ամուսիններ են, վիրավորը կինն է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր