00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով օտարերկրյա քաղաքացի է տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

23:38, 28 հոկտեմբեր 2025 Պատահարներ

Քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքով։

Հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և իր վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի տղամարդ է, ով հրազենային վնասվածքը ստացել է Բագրևանդ թաղամասում։ Այս պահին այդ տեղեկությունները քրեական և համայնքային ոստիկանները պարզում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր