00:00:00

Վանաձորի դատարանից 22-ամյա տղան կրծքավանդակի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

19:01, 27 հոկտեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում: Շամշյանի տեղեկություններով՝ դանակահարվածը Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էրիկ Դ.-ն է, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի մասում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր