00:00:00

Երևանում կանցկացվի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը

13:59, 26 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Հոկտեմբերի 28-30-ը ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Եվրանեսթ ԽՎ Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության ու Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովների նիստերը կկայանան հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին:

Նույն օրը՝ ժամը 14:00-ին, նիստեր կգումարեն Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության և Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր