00:00:00

Հրդեհ՝ Երևանի շենքերից մեկում․ այրվել է բնակարանը՝ գույքով, ջերմահարվել՝ երկու ննջասենյակ

09:37, 23 հոկտեմբեր 2025 Պատահարներ

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 23։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավագ Պետրոսյան փողոցի շենքերից մեկի ձեղնահարկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանում (ընդհանուր 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 23-ին, ժամը 00:26-ին, մարվել՝ 00:46-ին։ Այրվել է բնակարանը (50 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ երկու ննջասենյակ (10 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից բնակարաններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր