00:00:00

Նույնիսկ հայրենիքի համար կյանքը չի դրել, բայց հոգևորականներից եկեղեցին ազատելու համար պատրաստ է․ Ասլանյան

17:10, 22 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․


«ԱԺ ամբիոնից այսօր այս մարդը հայտարարել է, որ կյանքը կդնի՝ իր կողմից ատելի հոգևորականներից եկեղեցին ազատելու համար։ Սա ասում է մեկը, ով նույնիսկ հայրենիքի համար կյանքը չի դրել, 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արցախ է մեկնել ընդամենը մեկ անգամ՝ 3 ժամով, իսկ պարտված պատերազմից, հազարավոր զոհերից հետո ինքնասպանության կամ գոնե հեռանալու փոխարեն լծվել է իշխանությունը պահելու գործին, հասարակությանը երջանկություն և ուրախություն է քարոզում։ Ես իհարկե չեմ զարմանում, որ Նիկոլ Փաշինյանն ընդհուպ կյանքն է պատրաստ զոհաբերել հանուն աթոռի, սեփական իշխանության, իսկ եկեղեցու դեմ նրա պայքարը հենց այդ նպատակի բաղկացուցիչն է…։ Բայց վերջապես պետք է գոնե ամոթ ունենալ, պնդերեսությունն էլ ի վերջո սահման ունի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր