00:00:00

Արարատ Միրզոյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը անդրադարձել են 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման նախապատրաստական քայլերին

16:51, 22 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են ՖՄԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։ Անդրադարձ է կատարվել 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացման նախապատրաստական քայլերին։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ներառյալ «TRIPP ուղի» հաղորդակցությունների ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռնվող հնարավորությունները։

Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր աջակցությունն է հայտնել խաղաղության օրակարգին և ՖՄԿ շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ իրականացվող ծրագրերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր