00:00:00

Քուչակում բախվել են «Volvo»-ն ու «VAZ 2106»-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ. Shamshyan.com

19:32, 22 հոկտեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 64 կմ հատվածում՝ Քուչակի վարչական տարածքում բախվել են «Volvo» և «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր