ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը գրում է․ «Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին»։
Հիշեցնենք՝ Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած անձը Նարեկ Օհանյանի ընկերն է՝ Մերձավանի 20-ամյա բնակիչ Գևորգ Հարությունյանը։ Գևորգը նաեւ շատ մտերիմ է եղել փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի հետ, այդ օրվա միջադեպի մասնակիցներից է եղել։
Իրավապահները հակված են այն վարկածին, որ Նարեկ Օհանյանը սպանությանը օժանդակողն է, իսկ Գևորգ Հարությունյանը կատարողը։