00:00:00

Պայթյnւն Գավառ քաղաքում․ մեկ քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

10:02, 19 հոկտեմբեր 2025 Պատահարներ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 06։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ, նախնական տվյալներով, բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանների պատուհաններ և բակում կայանած ավտոմեքենա։ 

Փրկարարները հետախուզել են տարածքը, հեռացրել վտանգ ներկայացնող առարկաներն ու սահմանազատել տարածքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր