Շաբաթ օրը Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի Հազրաթ Շահջալալի անվան միջազգային օդանավակայանի բեռնատար հատվածում հրդեհ է բռնկվել, որի պատճառով դադարեցվել են բոլոր չվերթները, հայտնում է տեղական The Daily Star թերթը։ Հրշեջ ծառայության և քաղաքացիական պաշտպանության մամուլի ծառայության աշխատակից Թալհա Բին Զասիմը հայտնել է, որ արդեն իսկ երեսունվեց հրշեջ բաժին է աշխատում հրդեհը մարելու ուղղությամբ։
«Մեր բոլոր ինքնաթիռներն ապահով վայրում են։ Հետագա թարմացումները կտրամադրվեն իրավիճակի զարգացմանը զուգընթաց»,- հայտնում է թերթը՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցչին։