00:00:00

Խաչիկ Մանուկյանի՝ Վաղարշապատի ղեկավար լինելու շանսերը բարձր եմ գնահատում․ Սոս Հակոբյան

07:32, 18 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Ի՞նչ է նշանակում «Գյումրի-2» չի լինելու․ անդրադառնալով շրջանառվող թեմային՝ հարց բարձրացրեց «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանը։

«Գյումրիում համայնքի բնակչությունն իր ձայնը տվեց ում որ տվեց, ձևավորվեց նոր իշխանություն։ Եթե ասում են՝ ««Գյումրի-2»  թույլ չենք տալու»․ փորձելու են կանխե՞լ ժողովրդավարական ընտրությամբ նոր իշանության ձևավորումը։ Դա հակաիրավական հայտարարությունը է, որը խստորեն պետք է դատապարտել», - ասաց Հակոբյանը՝ նշելով, որ «Հայրենիք» կուսակցությունը մշտապես հանդես է եկել այն դիրքերից, որ պետք է անեն իրենցից կախվածը՝ ՔՊ-ին իշխանազրկելու համար։

Վաղարշապատի իրենց ընտրություններում Խաչիկ Մանուկյանի հաղթելու շանսերը Սոս Հակոբյանը բարձր է գնահատում․

«Վաղարշապատի ցանկացած բնակիչ կուզի որպես իր ղեկավար տեսնել հենց այնպիսի մարդու, ինչպիսին Խաչիկ Մանուկյանն է։ Նրա՝ համայնքի ղեկավար լինելու շանսերը բարձր եմ գնահատում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր