Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Ստեներգարդը կրկնել է իր ֆին գործընկերոջ՝ ԵԱՀԿ գործող նախագահի այն հայտարարությունը, որ Վրաստանի իշխանությունները պետք է հարգեն ժողովրդավարական սկզբունքները։ Նա այս մասին գրել է X-ի իր նամակում։
Ստեներգարդը տարածել է ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ուղղված ուղերձը եւ նշել, որ միանում է նրա խոսքերին։
«Վրաստանը, որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, կամավոր պարտավորվել է երաշխավորել, որ իր ժողովուրդը կարող է որոշել իր ապագան ազատ եւ արդար ընտրությունների միջոցով, բաց բանավեճերով եւ ազատ մամուլով։ Շվեդիան կոչ է անում Վրաստանի իշխանություններին գործել այդ պարտավորություններին համապատասխան»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Վալտոնենի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի այցը Վրաստան վաղաժամկետ ավարտվեց՝ քաղաքացիական բողոքի ակցիաներ այցելելով եւ առանց Կոբախիձեի հետ հանդիպման։ Դրանից հետո Վրաստանի իշխանությունները եւ Վալտոնենը միմյանց դեմ մի շարք «հարձակումներ» փոխանակեցին։