Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և հայ մյուս գերիների դեմ հարուցված կեղծ գործերով շինծու դատական նիստը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով այսօրվա կեղծ «դատավարության» ժամանակ իբրև թե ուսումնասիրվել են 1990-ից մինչև 44-օրյա պատերազմն ընկած ժամանակահատվածի կամավորական ջոկատների վերաբերող փաստաթղթեր: