Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և հայ մյուս գերիների դեմ հարուցված կեղծ գործերով շինծու դատական նիստը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով այսօրվա կեղծ «դատավարության» ժամանակ հրապարակվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես՝ քննարկվել է Արցախի ՊԲ–ի «Գոյամարտ» հաղորդաշարը, ինչպես նաև հրապարակվել են իբրև թե ՀՀ զինված ուժերի վերաբերյալ փաստաթղթեր:
Հաջորդ կեղծ «դատական նիստը» կանցկացվի հոկտեմբերի 16-ին: