00:00:00

Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ

18:13, 12 հոկտեմբեր 2025 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, առեղծվածային մահվան դեպքեր են տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիականության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան, հայտնում է Shamshyan-ը: 

Այս պահին իրավապահները պարզում են մահացածների ինքնությունները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ հնարավոր է նշված անձինք վրաերթի են ենթարկվել, ինչից հետո վրաերթի ենթարկողը, տեսնելով, որ նրանք մահացել են, դիերը տեղափոխել է դաշտ, թողել այնտեղ և հեռացել: Վարկածներից մեկն էլ հանկարծամահությունն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր