Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դուշանբե, որտեղ գտնվելու ընթացքում հանդիպում կունենա, ի թիվս այլ պաշտոնյաների, նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ ասել է. «Պուտինի և Ալիևի հանդիպումը Դուշանբեում կկայանա հինգշաբթի, օրակարգի գլխավոր կետը երկկողմ հարաբերություններն են»։
Նրա խոսքով՝ հանդիպման անցկացման փաստը խոսում է երկու առաջնորդների՝ բոլոր կենսական պահերը քննարկելու մտադրության մասին։