00:00:00

Արցախի էջը փակված չէ. Սերժ Սարգսյան

20:56, 07 հոկտեմբեր 2025 Լեռնային Ղարաբաղ

 

 

Այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ Արցախի էջն իր համար փակված չէ:

«Արցախի էջն ինձ համար փակված չէ՝ ի տարբերություն գործող իշխանությունների, որոնք այդ էջը փակված են համարում, Արցախ վերադարձն էլ՝ վտանգավոր, անիրականանալի»։ Մեր տարբերությունն այս իշխանությունների հետ միայն դա չէ, մենք հսկայական, հարյուրավոր տարբերություններ ունենք շատ սկզբունքային հարցերում։ Իհարկե, Արցախի էջը փակված չէ»,-ասաց Սարգսյանն ու խորհուրդ տվեց հետևել նաև այս հարցի շուրջ միջազգային հանրության դիրքորոշումներին։

«Արցախը կմնա հայկական, եթե բոլորիս ուղեղների մեջ այն մնա հայկական»,-եզրափակեց ՀՀ երրորդ նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր