00:00:00

Շենգավիթի քննչական բաժնի մոտ քաղաքացին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ և հայտնել, որ պետք է ինչ-որ մեկին վնասի․ ոստիկանը, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է նրան

22:28, 02 հոկտեմբեր 2025 Հասարակություն

Սեպտեմբերի 30-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 27 հասցեում գտնվող Շենգավիթի քննչական բաժնի մոտ մի քաղաքացի, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, հայտնել է, որ ինքը պատրաստվում է ինչ-որ մեկին սպանի, որի ժամանակ իր պայուսակից ցանկացել է հանել դանակ և այդ ժամանակ Շենգավիթի քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանը բռնել է նրա ձեռքը՝ թույլ չտալով պայուսակից հանել դանակը։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին ապօրինի սառը զենք կրելու և պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն ոստիկանությունում պարզվել է, որ քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Սամվել Գ․-ն և վերջինիս անձնական խուզարկությամբ իր մոտի պայուսակից հայտնաբերվել է մեկ հատ խոհանոցային դանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Սամվել Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր