00:00:00

Աննա Վարդապետյանը Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալի հետ է հանդիպել

16:35, 02 հոկտեմբեր 2025 Քաղաքականություն

Գլխավոր դատախազությունից հաղորդագրություն են տարածել․

 

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Խմառուկի գլխավորած պատվիրակությանը:

 

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում 2025 թվականի հոկտեմբերի 3-ին կայանալիք՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:

 

Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և նշել, որ Խորհուրդը կարևոր հարթակ է, այդ թվում՝ երկկողմ հանդիպումների ձևաչափով կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր քննարկելու համար:

 

«ՀՀ գլխավոր դատախազությունը, ստանձնելով Խորհրդի նախագահությունը, Խորհրդի մյուս անդամների հետ շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների մշակման աշխատանքները»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազն ու այդ համատեքստում կարևորել համակարգված ջանքերի ներդրումը։

 

Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության համար:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր