00:00:00

Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված հերթական շինծու դատական նիստը

22:38, 30 սեպտեմբեր 2025 Լեռնային Ղարաբաղ

 

 

Բաքվում կայացել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործերով հարուցված հերթական շինծու դատական նիստը:
 
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ փաստաբան Աբրահամ Բերմանը նիստի արձանագրության հետ կապված տեղեկատվություն է խնդրել դատարանից: Պաշտպանությանն ավելի վաղ ներկայացվել են իրենց միջնորդությունների վերաբերյալ որոշ վճիռների քաղվածքներ, և այժմ փաստաբանն ու պաշտպանյալը ցանկացել են ծանոթանալ մնացած հատվածին:
 
Դատավորն ի պատասխան առաջարկել է նշել, թե որ որոշումների պատճեններն են ցանկանում ստանալ։ Այնուհետև ելույթ են ունեցել այսպես կոչված «տուժածները»։
 
Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 7-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր