00:00:00

Դավիթ Մանուկյանն ու Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին

19:51, 22 սեպտեմբեր 2025 Լեռնային Ղարաբաղ

 

 

Բաքվի դատարանում շարունակվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության, ինչպես նաև այլ հայ գերիների նկատմամբ հարուցված շինծու գոչծերով կեղծ դատավարությունը:

Ըստ ադրբեջանալան ԶԼՄ-ների՝ այս անգամ Բաքվում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին, ինչպես նաև ԵԱՀԿ դեսպան Անջեյ Կասպշիկին։

Նշվում է նաև, որ Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանն իր հերթին միջնորդել է որպես վկա ներգրավել ռուս խաղաղապահների 6 գեներալների՝ գեներալ Մուրադովին, գեներալ Կոսաբոկովին, գեներալ Անաշկինին, գեներալ Վոլկովին, գեներալ Լենցովին և գեներալ Կուլակովին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր