Երկու տարի առաջ ես այցելեցի Հայաստան, երբ Ադրբեջանը անարդարացիորեն հարձակվել էր Լեռնային Ղարաբաղի վրա և տեղահանել ավելի քան 100 հազար էթնիկ հայի, սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը։
«Այսօր ես շարունակում եմ աջակցել հայ ժողովրդին՝ աշխատելով երկարատև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, որը կվերականգնի հասցված վնասը և կպաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշել է նա։