00:00:00

Թե բա՝ լա՞վ կլինի, եթե Թուրքիան էլ Արագածի պատկերը օգտագործի․ Էդմոն Մարուքյան

09:19, 19 սեպտեմբեր 2025 Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

«Թե բա՝ լա՞վ կլինի, եթե Թուրքիան էլ Արագածի պատկերը օգտագործի

Երբ քննադատեցի կառավարության որոշումը՝ սահմանային կնիքներից Արարատ լեռան պատկերը հեռացնելու, և հետևաբար նույն հիմնավորմամբ ՀՀ Զինանշանի վրայից Արարատը հեռացնելու նախապատրաստությունների գործընթացը, ինձ սկսեցին ՔՊ-ից և «փորձանքագիտական» դաշտից հակադարձել, թե բա՝ լա՞վ կլինի, եթե Թուրքիան էլ Արագած լեռան պատկերը օգտագործի իր կնիքներում և զինանշանի վրա։

Ուրեմն այսպես․ եթե Արագած լեռը թուրք ժողովրդի համար սրբության և ազգային ինքնության խորհրդանիշ է, թող օգտագործեն իրենց կնիքների և զինանշանի վրա։ Այդ հարցում ես որևէ խնդիր չեմ տեսնում։

Հետևաբար դադարեցրեք ձեր անհեթեթ համեմատություններով, անիմաստ վախերով խարխլել Հայաստանի ու հայկականության խորհրդանիշները և ոչնչացնել մեր ինքնությունը»։

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից հանվելու է Արարատ լեռը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր